Thursday, 02 05 2024
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում

Պուտինի «ինստրուկցիան». Նիկոլ Փաշինյանին սպասելիս

Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը պաշտոնապես հաստատեց մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Պուտինի ազդարարած այցը՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կլինի հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ: Փաշինյանի Մոսկվա այցը փաստորեն առաջինն է խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, որի կապակցությամբ ՌԴ նախագահը այդպես էլ չի շնորհավորել նրան, իսկ ՌԴ դեսպանն էլ բացատրել է, թե արարողակարգը ամենևին չի պահանջում այդպիսի շնորհավորանք: Այս պատասխանը հատկանշական է ու բազմիմաստ, որքան էլ Հայաստանում շատերը համարում են, որ Պուտինի շնորհավորանքի բացակայությունը յուրօրինակ մերժում է Փաշինյանին: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահն այդ հայտնի ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ ի պատասխան լրագրողի հարցի, որ հայ-ռուսական հարաբերությունը ամենևին չի փլուզվել, որ լինի վերականգնելու խնդիր, ու պետք է շարունակել եղածը՝ զարգացնել, խորացնել, հաշվի առնելով ռեգիոնալ և համաշխարհային նոր իրողությունները: Այստեղ է հայ-ռուսական հարաբերության, այսպես ասած, բուն խնդիրը, որը սակայն խնդիր է ամենևին ոչ կոնֆլիկտի իմաստով:

Բանն այն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն նոր համաշխարհային և ռեգիոնալ իրողությունները հաշվի չառնելու հնարավորություն, չեն կարող հաշվի չառնել դրանք, սակայն ունեն նաև այդ նոր իրողությունները հաշվի առնելու անխուսափելի անհրաժեշտությամբ հանդերձ նոր իրողություններին համարժեք միջպետական երկկողմ հարաբերություն կառուցելու խնդիր: Այդ խնդիրը գալիս է նախկին հարաբերության բնույթից, որը դեգրադացվել էր այն աստիճան, որ գործնականում ճահճացրել է երկու երկրների հարաբերությունը, ինչը թույլ չի տալիս ապահովել անհրաժեշտ տրանսֆորմացիայի ճկունություն: Այստեղից էլ գալիս է այն, որ Ռուսաստանը փաստորեն սկսել է Հայաստանի հետ հարաբերվել, այսպես ասած, «արարողակարգով», եթե հղվենք դեսպանի խորհրդանշական բացատրությունից: Այլ կերպ ասած, երբ չգիտես ինչ անել, վարվիր ինչպես ասում է «ինստրուկցիան», տվյալ դեպքում արարողակարգը: Պուտինը խոշոր հաշվով անցել է Հայաստանի հետ հարաբերության «ինստրուկցիայի» ռեժիմի, ու դա ամենևին, այսպես ասած, լավ օրից կամ ուժեղ դիրքից չէ:

Ռուսաստանը իր ռեսուրսներով ու ծավալով անշուշտ ուժեղ է Հայաստանից, գերակա է հայկական հնարավորությունների հանդեպ, սակայն հայ-ռուսական հարաբերությունը պետք չէ դիտարկել իբրև զուտ հարաբերություն այս երկու սուբյեկտների միջև: Հայ-ռուսական հարաբերությունը ունի չափազանց լայն աշխարհաքաղաքական ընդգրկում, նշանակություն, ազդեցություն ամենատարբեր վեկտորներով և, ըստ այդմ, այստեղ հարաբերակցությունը չի որոշվում զուտ երկու սուբյեկտների, այսպես ասած, նոմինալ կշռի չափով: Հարաբերությունը որոշվում է հենց այն աշխարհաքաղաքական իրողությունների, ռեգիոնալ իրողությունների կշռով ու ազդեցությամբ, որոնց մասին հիշատակում էր Պուտինը ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանից ներկայացած լրագրողին: Իսկ այստեղ արդեն «քաշային կատեգորիաները» զգալիորեն բալանսավորվում են, տվյալ պարագայում, իհարկե, հօգուտ Հայաստանի: Մյուս կողմից, սակայն, այդ բալանսավորումը առերևույթ խնդրահարույց լինելով Ռուսաստանի համար, հեռանկարային առումով Մոսկվային լրացուցիչ բեռի կամ պատասխանատվության փոխարեն օժտում է հավելյալ գործընկերոջով, կամ գուցե նույնիսկ բացառիկ գործընկերոջով՝ ի դեմս Հայաստանի, եթե Մոսկվան գնում է հենց գործընկերային վերափոխման: Բանն այն է, որ Հայաստանն այդ առումով ոչ միայն Ռուսաստանի համար բացառիկ դաշնակցային և պարկեշտ գործընկեր պետություն է, միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ, միաժամանակ աշխարհաքաղաքական կարևորագույն խնդիրներում ներգրավված սուբյեկտ, մեծ ներուժով, այլ նաև դրանով հանդերձ, հայ-ռուսական հարաբերությունն այդ տեսանկյունից, թերևս, բացառիկ է միջազգային լեգիտիմության առումով:

Հայաստանը գործնականում միակ պետությունն է, որի Ռուսաստանի հետ դաշնակցային և խոր հարաբերությունն Արևմուտքը չի դիտարկում որպես խնդիր՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ աշխարհաքաղաքական առումով, եթե այդ հարաբերությունը Հայաստանի ինքնիշխանության հաշվին չէ, այլ պետական սուբյեկտության: Եվ այստեղ ամենևին չի արտահայտվում այն պարզունակ մոտեցումը, որ այդպիսով ինքնիշխան Հայաստանը կկտրվի Ռուսաստանից և կքաշվի դեպի Արևմուտք: Այդ պարզունակ դիլեմայի վրա գործնականում խաղում են, խաղացել են շրջանակներ, որոնք պարզապես խիստ սահմանափակ անձնային և խմբային հարցեր են լուծել հայ-ռուսական միջպետական հարաբերության նենգափոխման հաշվին: Այդ շրջանակները շահագրգռված են իրավիճակը մատուցել նույն տրամաբանությամբ և դրա հանգույն ստանալ քաղաքական որոշումներ Ռուսաստանում, պրոյեկցելով դրանք Հայաստանի վարքագծի վրա: Սակայն թավշյա հեղափոխությունը էապես փոխել է իրողությունները և այդ առումով Ռուսաստանի քաղաքական որոշումների կայացման շրջանակում առնվազն նկատելի դադար է և անցում «ինստրուկցիային»՝ հասկանալու համար, թե ինչ անել հետո, որովհետև համաշխարհային նոր իրողությունների պայմաններում ավելի ու ավելի է հստակ դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունը գործնականում ոչնչացվել է մի քանի խմբերի շահերի համար: Երբ աշխարհում, այսպես ասած, համեմատաբար հանգիստ ու կոմֆորտ միջավայր էր, իսկ Հայաստանում էլ ոչ լեգիտիմ իշխանություն, Մոսկվայի համար այդ ոչնչացման ռիսկը և ծանրությունը զգալի չէր: Աշխարհում կոմֆորտը վաղուց խախտվել է և չի նշմարվում տեսանելի ապագայում, իսկ Հայաստանում էլ արդեն լեգիտիմ իշխանություն է՝ հանրային մեծ վստահությամբ: Ռուսաստանին պետք է անցում: Հայաստանն էլ կարող է օգնել այդ հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում