Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է քրդական խնդրի միջոցով Սիրին տրոհելու ձգտման մեջ:
«Նա ուզում էր ահաբեկիչների օգնությամբ տրոհել Սիրիան, բայց հիմա նա տեսավ, որ իր ծրագրերը չպետք է իրականացվեն», – ասել Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:
Անկարան տեսնում է, որ վարչապետը համակրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, որին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը իսրայելցի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել էր սառնարյուն մարդասպան, ով պատասխանատու է հազարավոր պաղեստինցիների մահվան համար: Իսկ Էրդողանը Նեթանյահուին մեղադրել է «պետական ահաբեկչության» քաղաքականության մեջ: