Ադրբեջանական Vesti.az կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի միջերկրածովյան Քուշադասը հանգստավայրում անսովոր ամուսնական առաջարկ է արվել։ Երիտասարդ Դենիզ Ուլքեն իր սիրեցյալ Ասլը Շենելի և մի շարք ընկերների հետ այցելել է տեղի դելֆինարիում, ուր և ամուսնական մատանին իր սիրեցյալին է հանձնել Սթար անունով դելֆինի միջոցով։
Իր այդ պլանի մասին Ուլքեն նախապես տեղեկացրել է դելֆինարիումի աշխատակիցներին։ Երբ Շենելն իր առջև տեսել է մատանին, դելֆինարիումի աշխատակիցները սկսել են կոնֆետներ նետել և շամպայններ բացել։ Այդպիսով, չդիմանալով անակնկալին, աղջիկը տվել է իր համաձայնությունը։








































