Գերմանական Der Spiegel պարբերականի նախկին լրագրող Կլաաս Ռելոցիուսը իր ընթերցողներից գումար է հավաքել՝ իբր Թուրքիայում գտնվող որբ երեխաների համար: Պարբերականի կայքում նշվում է, որ բոլոր նվիրաբերությունները նրա անձնական հաշվեհամարին են փոխանցվել:
Ընթերցողները հայտնել են, որ Ռելոցիուսն իրենցից գումարային օգնություն է խնդրել իր անձնական էլեկտրոնային փոստով գրելով: Տվյալ պահին հայտնի չէ՝քանի մարդ է արձագանքել նամակին և որքան գումար է լրագրողը հավաքել:
Նշվում է, որ պարբերականի խմբագրությունը չի իմացել միջոցներ հավաքելու մասին:
Դեկտեմբերի 20-ին Ռելոցիուսը խոստովանել է մի շարք հոդվածներում տեղեկատվությունը կեղծելու փաստը:








































