Այսօր՝ ժամը 18:40-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 29 ՍՍ 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի, որոնցից մեկը Toyota Land Cruiser-ի վարորդն է, հոսպիտալացվել են: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:












































