Կոլումբիայում սպանվել է ամենավտանգավոր հանցագործներից Ուոլտեր Արիզալան, որն ավելի հայտնի է Գուաչո անունով, հայտնել է Sky News-ը:
Նշվում է, որ նարկոբարոնին ԱՄՆ-ի իրավապահ մարմինները ամիսներ շարունակ հետապնդել են էկվադորյան El Comercio պարբերականի երեք լրագրողներին առևանգելու և սպանելու համար:

29-ամյա հանցագործի մահվան մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուքե Մարկեսը, հավելելով, որ Արիզալան սպանվել է Նարինո մարզի ջունգլիներում՝ հատուկ ստորաբաժանումների իրականացրած «հերոսական գործողությունների արդյունքում»:
Նա նշել է. «այժմ կոլումբիացիները կարող են հանգիստ քնել, քանի որ մեր երկրի ամենասարսափելի հանցագործներից մեկը սպանվել է»:












































