Լապլանդիայում եղջերուներին ամրացնում են հատուկ GPS-ով վզկապներ, որպեսզի չմոլորվեն Հյուսիսային Ֆինլանդիայի անտառներում, հաղորդում է Daily Mail-ը:
Հովիվները, որոնք շաբաթներ են անցկացրել իրենց եղջերուին գտնելու համար, այժմ օգտագործելով բջջային հավելվածը, կարող են անմիջապես պարզել, թե որտեղ է կենդանին, գրում է պարբերականը:

Լապլանդիայում, հյուսիսային եղջերուն 1500 անասնապահի համար կենսապահովման հիմնական աղբյուրն է, ուստի այս տեխնոլոգիան մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում:
GPS-ով վզկապը ոչ միայն օգնում է արագորեն եղջերուին տուն վերադարձնել, այլև կենդանիներին տեղափոխել անվտանգ վայր, եթե մոտակայքում գիշատիչ հայտնվի:

Յուրաքանչյուր տարի եղջերու պահողները կորցնում են հոտի մոտ ութ տոկոսը վայրի կենդանիների հարձակման հետևանքով, ինչպիսիք են կզաքիսերը կամ լուսանը: Եղջերուների մեծ մասին գտնել չի հաջողվում և դրանց սեփականատերերը պետության կողմից փոխհատուցում ստանալու հույս չեն կարող ունենալ: Նոր տեխնոլոգիաների կիրառումը կփոխի այս իրավիճակը:












































