Ինդոնեզիայի իշխանությունները ընդունել են, որ հրաբուխների ժայթքումից առաջացած ցունամիի մասին նախազգուշացման համակարգը բացակայել է: Երկրաշարժերի և ցունամիների կանխարգելման գործակալության ղեկավար Ռահմաթ Թիյոնոն բացատրել է, որ երկրում գործում է միայն տեկտոնական երևույթների նախազգուշացման համակարգը:
«Վաղ ծանուցման գործիքները, որոնք մենք ունենք այժմ, առավելապես կապված են տեկտոնական երևույթների հետ, ոչ թե հրաբխային»,- ասել է նա:
Նախորդ օրը Ինդոնեզիայի ափերին մոլեգնել է ցունամի: Վերջին տվյալներով՝ ցունամիի զոհ է դարձել 168 մարդ: Ալիքը ոչնչացրել է կառույցներ և նույնիսկ ամբողջ համերգային հրապարակներ:









































