Օվերսայզ կամ մեծ չափերի հագուտ շատերն են սիրում, հատկապես սուպերմոդելները, որոնք սիրում են «թաքնվել» դրանց մեջ՝ չցուցադրելով հիանալի կազմվածքները։
Քենդալ Ջեներն օրինակ հագնում է հսկայական բաճկոն։ Այն այժմ թրենդային է համարվում։ Կարելի է դրանով պաշտպանվել ցրտից՝ միաժամանակ յուրահատուկ նուրբ տեսք ունենալով։

Մոդելի յուրաքանչյուր նոր կերպար անմիջապես համարվում է ամենաոճայիններից մեկը։ Ջեները թելադրում է թրենդ և այս բաճկոնը դա է փաստում։ Մոդելն իր Instagram-ում հրապարակել է լուսանկարը, որտեղ նա սևի և դեղինի հրաշալի համադրություն է ներկայացնում։
Նրա երկրպագուները երնթադրում են, որ այս կերպ գեղեցկուհին ակնարկել է բասկետբոլիստ Բեն Սիմոնսի հետ հարաբերությունների մասին․ հայտնի է, որ Բենը լայն հագուստ է հագնում։

.jpg)











































