ԱՄՆ սենատում փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը և ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոզին հայտարարել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը «ստացավ այն, ինչ ցանկանում էր»՝ կառավարության աշխատանքը դադարեցնելու բազմաթիվ սպառնալիքներից հետո, փոխանցում է Associated press-ը:
Դեմոկրատական կուսակցության առաջնորդների խոսքով՝ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառը նախագահի «նյարդային պոռթկումն է»:
ԱՄՆ դաշնային կառավարական հաստատությունների մի մասը դադարեցրել է աշխատանքն այն պատճառով, որ սենատը և ներկայացուցիչների պալատը չեն կարողացել հաստատել բյուջեն: Սա 40 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ մեկ տարում արդեն երրորդ անգամ կառավարությունը դադարեցնում է աշխատանքը:








































