ԱՄՆ դաշնային կառավարությունը շաբաթ՝ դեկտեմբերի 22-ին մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ ԱՄՆ սենատի և ներկայացուցիչների պալատի աշխատակիցներն ավարտել են բյուջեի քննարկումը և լքել Կապիտոլիումը՝ այդպես էլ որոշում չկայացնելով:
Կդադարեցվի նաև երկրի առանցքային գերատեսչությունների ֆինանսավորումը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է աշխատանքի երկարաժամկետ դադարեցմանը:











































