ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողությունը խորհրդանշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «զսպման և վերահսկման» փուլի ավարտը՝ գրում է Associated Press-ը:
Անցյալ տարի Դոնալդ Թրամփի նախագահության ամենավիճահարույց ժամանակահատվածներից մեկում, բարձրաստիճան հանրապետականն ասել է, որ կան միայն երեք տղամարդիկ, որոնք պաշտպանում են երկիրը քաոսի մեջ ընկնելուց՝ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը, Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Ջոն Քելին և Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մոտ ժամանակներս Մեթիսը կլքի Պենտագոնը, և այդ մարդկանցից ոչ մեկը չի լինելու նախագահության երրորդ տարին թևակոխած Թրամփի վարչակազմում»,- հաղորդում է գործակալությունը:











































