ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնում գալիք փոփոխության մասին:
Պենտագոնի բարձրագույն պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո Ջիմ Մեթիսը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալին բանակը վերջին զինատեսակներով զինելու և դաշնակիցների առջև պարտավորությունների կատարման գործում նրա ներդրումի համար՝ գրում է wek.ru-ն:
ՊՆ-ի նոր ղեկավարի անունը չի նշել, բայց հայտարարել է, որ պաշտոնաթող Մեթիսի իրավահաջորդի անունը շուտթվ կհայտարարվի: Թերթի տվյալներով՝ Թրամփի ուղերձը հրապարակվել է այն բանից հետո, երբ Պենտագոնի ղեկավարը դիմել է նրան՝ խնդրելով լիազորել իր հրաժարականը:











































