Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Նիկոլ Փաշինյանի դրած կարևոր առաջադրանքը. ովքեր են կատարողները

Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում հայտարարել էր գործադիր իշխանությանը տրվող հանձնարարականի մասին՝ ամենօրյա քննարկումներ մարդկանց կյանքի որակի փոփոխությանը միտված հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը դա համարել է գործադիր իշխանության թիվ մեկ առաջադրանքը: Փաշինյանը բարձրացնում է կարևոր խնդիր, սահմանում կարևոր նշաձող: Հարցն այն է, թե որքանով է հաջողվելու պահել այդ նշաձողը պատշաճ մակարդակի վրա գործնական արդյունքի տեսքով:

Քաղաքացիների կյանքի որակի փոփոխության մասին հայտարարություններ արել է նաև նախկին իշխող համակարգը՝ ամենաբարձր մակարդակում: Կառավարությանը կյանքի որակ փոխելու հանձնարարություն էր տվել Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ պաշտոնյաները ամեն օր պետք է տուն գնան շատ կոնկրետ մի խնդիր լուծած, 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հայտարարում, որ նախկին շրջանը պետական ինստիտուտների կայացման շրջանն էր, իսկ այժմ դա ավարտվել է, և հիմա պետք է աշխատել քաղաքացիներին այդ ինստիտուտներով մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Ամենևին չկա նախկին ու ներկա համակարգերը համեմատելու խնդիր: Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ փոխել է շատ կարևոր բաներ՝ կոռուպցիոն համակարգը անցում է կատարում պետական կառավարման ինստիտուցիոնալ համակարգի: Տիգրան Սարգսյանն այնքան էլ իրավացի չէր, երբ ազդարարում էր, թե պետական ինստիտուտներ էին կայանում: Կայանում և բյուրեղանում էր կոռուպցիոն, քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ պետական ինստիտուտները դրա ցուցանակն էին: Ներկայումս ԵՏՄ հանձնաժողովի նախագահի ցուցանակով մոսկովյան աշխատավայրում գտնվող Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվելիս ինքն էր այդ համակարգի առանցքային թիրախներից մեկը, մինչև որ համակարգը հասավ նրա հեռացմանը՝ ոչ իշխանական բևեռի ջանքով՝ վարչապետ կարգելով նախկին իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկին՝ Հովիկ Աբրահամյանին:

Թավշյա հեղափոխությունն ապամոնտաժեց կոռուպցիոն, քրեաօլիգարխիկ կառավարման համակարգը, բայց անկասկած է, որ դեռևս վաղ է խոսել պետական ինստիտուցիոնալ կառավարման համակարգի գործունեության մասին: Մյուս կողմից՝ անկասկած է, որ խորհրդարանի ընտրության արդյունքը այդ համակարգը վստահ ձևավորելու լավ նախադրյալ է, և ներկայումս շատ կարևոր է, թե ինչ կառավարություն է նշանակվելու, ինչպիսի կադրային լուծումներով: Մեծ հաշվով, այդ լուծումների որակից է կախված լինելու կյանքի որակի ամենօրյա փոփոխության Նիկոլ Փաշինյանի առաջադրանքի կատարման որակը:

Ի վերջո, խնդիրը այստեղ ունի բավականին հետաքրքիր խորք՝ այն իմաստով, որ խնդիրը ի վերջո կյանքի որակի ամենօրյա փոփոխության ռեժիմով աշխատող համակարգ ունենալն է, որին կարիք չի լինի տալ հատուկ առաջադրանքներ: Իսկ այդպիսի համակարգ ունենալու համար անհրաժեշտ են կադրեր, որոնք ամենօրյա խնդիրներ լուծելուց բացի՝ կկարողանան ձևավորել կառավարման համակարգեր, տվյալ դեպքում՝ կոռուպցիոն մեխանիզմներից զերծ կառավարման համակարգեր, որպեսզի ամեն ինչ չշարունակի մնալ Նիկոլ Փաշինյանի ուսերին: Որովհետև հնարավոր է ամենօրյա ռեժիմով լուծել կյանքի որակին առնչվող հարցեր, սակայն եթե ամենօրյա ռեժիմով առաջ չգնա նաև համակարգերի ձևավորման գործընթացը, կստացվի, որ կյանքի որակը ձևավորվում է պետական կառավարման որակի հաշվին, թեկուզ ամենաանկեղծ ու լավագույն մղումների պայմաններում:

Երկարաժամկետ առումով դա կբերի ճգնաժամի, ըստ այդմ՝ պետք է թույլ չտալ այդպիսի ճգնաժամի ռիսկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում