«Մենք նոր մեկնարկ ենք տալիս նոր Հայաստանին: Մեր երկրում տեղի ունեցած խորքային քաղաքական գործընթացները չուղեկցվեցին տնտեսական ճգնաժամով, դրամի արժեզրկմամբ, պետական համակարգի կոլապսով, քանի որ պետական կառավարման համակարգը անխափան աշխատում էր»,- Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող նախարարությունների աշխատակիցների և լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:
Նրա խոսքով՝ դեռ նախկին իշխանություններից կա արատավոր գործունեության պրակտիկա՝ մեր պետական կառավարման համակարգի փոփոխությունների հետ կապված առաջնորդվել հայեցողական, իրավիճակային մոտեցումներով. «Պետք է մարդուն պաշտոն տալ՝ ստեղծում էին նախարարություն, պետք չէ մարդուն պաշտոն տալ՝ նախարարությունը լուծարում էին: Հիմա այդ գործելաոճի շարունակություն է նկատվում»:
Նա նշեց, որ ինքը նախարարությունների վերակազմավորումը պատճառաբանում է խորքային ուսումնասիրությունների բացակայությամբ. «Կա ընդհանուր խնդիր՝ պետական համակարգը ուռճացված է, բայց որտեղ են այդ ուռճացումները՝ հարկավոր է գտնել գործառույթների կրկնությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































