Monday, 29 06 2026
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը

Հայտնի են «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018»-ի հաղթողները

20 դեկտեմբերի 2018 թ., Երևան. Հայկական PR մրցանակաբաշխությունը հանրային կապերի (PR) ոլորտի տարվա ամենակարևոր իրադարձությունն է։ Ավանդական դարձած PR մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ,  Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Beeline-ի աջակցությամբ։

Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

PR մրցանակաբաշխության արդյունքները գիտական հիմք ունեն։ Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։

«Հայաստանում հաղորդակցության մշակույթը զարգանում է, և այդ գործում մեծ դերակատարություն ունի մրցանակաբաշխությունը։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն պարգևատրվում են լավագույն ծրագրերն ու գաղափարները, այլև ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, իսկ ամբողջական արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածի տեսքով», – նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։

«ՀԲԸՄ Հայաստանը մեծապես կարևորում է հանրային կապերի ոլորտի զարգացումը Հայաստանում, հատկապես նկատի ունենալով դրա կենսական նշանակությունը հանրային առողջ երկխոսության ու հասարակական գործունեությունում թափանցիկության ապահովման գործում: Այս իսկ պատճառով ոգևորությամբ հյուրընկալեցինք և աջակցեցինք այս տարվա Հայկական PR մրցանակաբաշխությանը: Ուրախ ենք, որ նախաձեռնությունն այս տարի դարձավ համայակական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» և «Տարվա կին»  անվանակարգերը»,- նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

«2018թ-ի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչքան կարևոր է PR տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության միջոցների ճիշտ կիրառումը։ Սոցիալական ցանցերի արդի աշխարհում և տեղեկատվության կայծակնային տարածման ժամանակաշրջանում հանրային կապերը կարևոր են ամենուրեք և բոլորը՝ գերատեսչությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները ցանկանում են գրագետ օգտագործել PR տեխնոլոգիաները։ Beeline-ը Հայաստանի PR մրցանակաբաշխության կողքին է եղել առաջին իսկ օրից և արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք նպաստել Հայաստանում հանրային կապերի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

PR մրցանակաբաշխության հետազոտական խումբը քանակական հետազոտության մեթոդաբանությամբ յուրաքանչյուր անվանակարգում առանձնացնում է լավագույն եռյակը, իսկ լավագույնին որոշում է մասնագիտական հանձնաժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Դալար Կազանջյանը (ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նարինե Հայրապետյանը (ՀԲԸՄ Հայաստանի հաղորդակցության ղեկավար), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողներն են`

• Տարվա PR իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով (ՀՀ արտաքին գործերի նախարարություն),

• Տարվա իմիջային PR՝ Գլոբալ ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը նորարարության կենտրոն» իմիջի ամրապնդում (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)),

• Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան,

• Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,

• Տարվա մշակութային PR՝ «Շնչող արվեստ» նախաձեռնություն (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն),

• Տարվա ԶԼՄ՝ «Ազատություն» ռադիոկայան,

• Տարվա պետական կառույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան,

• Տարվա ճգնաժամային կառավարում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ,

• Տարվա PR նախաձեռնություն՝ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծում («Մեգերյան կարպետ»),

• Տարվա ֆինանսական PR՝ InecoPAY վճարային լուծում (Ինեկոբանկ),

• Հայկական բրենդ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան,

• Տարվա նորարարական PR՝ «Arloopa» ընկերություն,

• Տարվա PR տեխնոլոգիա՝ «Իմ քայլը» քայլարշավ (Քաղաքացիական պայմանագիր),

• Տարվա Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ

• Տարվա կին՝ Հասմիկ Պապյան (օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ)

• Տարվա սփյուռքի ԶԼՄ՝ «Օրեր» եվրոպական ամսագիր:

Մրցանակաբաշխության մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այս հղումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում