ԱՄՆ բնակիչ Ռիչարդ Էնթոնի Ջոնսը 17 տարի անց է կացրել բանտում իր կրկնակի կատարած հանցագործության համար։ CNN-ի տեղեկացմամբ՝ նա 1,1 մլն դոլար փոխհատուցում կստանա։
Տղամարդը մեղադրվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու համար։ 1999թ․ նա փողոցում կնոջ ձեռքից խլել է հեռախոսը և փախել։ Զոհը դիմադրել է, ընկել և կոտրել ծունկը։ Դա դիտվել է որպես մարմնական վնասվածք։ Ականատեսները հանցագործին բնութագրել են որպես «բաց մաշկով լատինամերիկացի կամ աֆրոամերիկացի՝ Ռիկ անունով»։

Ինքը՝ Ջոնսը, հանցագործության պահին կնոջ ծննդյան առիթով տոնախմբության է մասնակցել, այնուամենայնիվ, գողության բոլոր ականատեսները հաստատել են, որ հենց նա է հանցագործը։ Նրան դատապարտել են 19 տարի ազատազրկման։ Նա բողոքարկել է վճիռը և պարտվել, այնուհետև դիմել է իրավապաշտպաններին։ Նրանց հաջողվել է հայտնաբերել իրական հանցագործին, որն ապրել է Ջոնսից ոչ հեռու։
Դատարանը ազատ է արձակել Ջոնսին, սակայն իրական հանցագործին պատժել չի հաջողվել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է։ Ջոնսը իր անմեղությունը հաստատող վկայագիր է ստացել, ինչը ենթադրում է միլիոն դոլարի չափով փոխհատուցում։








































