Քաղաքագետ Գեորգի Ասատրյանի կարծիքով՝ 2018-ը հետաքրքիր ու բարդ տարի էր հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, կային որոշակի փոփոխություններ, որոնք կապված էին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության հետ։ «Դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ բոլոր պետությունների, ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Այժմ երկու կողմից էլ միմյանց հետազոտելու շրջան է։ Իմ կարծիքով՝ երկկողմ ռազմավարական հարաբերությունների վրա այդ ամենը որևէ անդրադարձ չի ունեցել»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շարունակելով՝ Գեորգի Ասատրյանն ընդգծեց. «Երևանում նոր մարդիկ են եկել, Մոսկվայում իրենց չգիտեն, իրենց հետ չեն աշխատել… առայժմ գլոբալ եզրակացություններ անելը վաղ է»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առայժմ նկատելի է, որ կա որոշակի անհասկացվածություն կողմերի մտադրությունների հետ կապված։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































