Առաջին տիկին Աննա Հակոբյանը այսօր` դեկտեմբերի 20-ին, այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և շնորհավորել տարեցներին գալիք Նոր տարվա կապակցությամբ:
Տուն ինտերնատի 248 բնակիչների համար նաև անակնկալ նվերներ էին նախատեսված: Տոնական երգ ու պարից, բարեմաղթանքներից զատ, տարեցներին հայկական 3 ընկերությունների կողմից նվիրաբերվել է տեքստիլ արտադրանք:
«Մոտենում են ամանորյա տոները. դա այն ժամանակահատվածն է, որ պետք է մեր շուրջը նայենք և մեր կարիքն ունեցող մարդկանց ուշադրություն դարձնենք, ինչ-որ բանով ուրախացնենք: Տուն-ինտերնատի ընտրությունը որևէ բանով պայմանավորված չէ: Եթե կարողանայի, բոլոր ինտերնատները այցելել, շատ լավ կլիներ, բայց կդժվարանամ»,- ասաց Աննա Հակոբյանը:






































