Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականն ավարտեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 101-րդ հորիզոնականում: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին տեղաշարժի չի ենթարկվել:
Հարևան երկրներից Ադրբեջանը 107-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, Թուրքիան՝ 39-րդը, իսկ Իրանը՝ 29-րդը:
Դասակարգման լավագույն տասնյակը այսպիսի տեսք ունի․
1. Բելգիա – 1727 միավոր
2. Ֆրանսիա – 1726
3. Բրազիլիա – 1676
4. Խորվաթիա – 1634
5. Անգլիա – 1631
6. Պորտուգալիա – 1614
7. Ուրուգվայ – 1609
8. Շվեյցարիա – 1599
9. Իսպանիա – 1591
10. Դանիա – 1589








































