Չիլիի կառավարությունը և Եվրոպայի հարավային աստղադիտարանը (ESO) ստորագրել են համաձայնագիր, որը թույլ կտա գործարկել գամմա-ճառագայթման սպեկտրում տիեզերքի ուսումնասիրման Cherenkov Telescope Array Sur խոշոր միջազգային ծրագիրը Paranal աստղադիտարանի տարածքում՝ երկրի նահանգներից մեկում: Այդ մասին հայտնել է Չիլիի արտաքին գործերի նախարարությունը:
Խոսքը վերաբերում Է տարբեր տրամագծի 99 գամմա-աստղադիտակներին, որոնք կգործարկվեն 2025 թվականին:
Իսպանիայում գտնվող 19 ապարատների հետ մեկտեղ դրանք կստեղծեն խոշորագույն վերերկրյա աստղադիտարանը: Գիտնականները կհետազոտեն տիեզերական ճառագայթների առաջացումը, դրանց բնույթը և բազմազանությունը, կուսումնասիրեն սև անցքերի մատերիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:










































