Ճապոնիայի դատարանը մերժել է Nissan ավտոընկերության տնօրենների խորհրդի և Renault- Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի նախնական կալանքը տասը օրով երկարաձգելու դատախազության միջնորդությունը, փոխանցում է Kyodo-ն:
Գոնի կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 20-ին: Նրան գրավի դիմաց ազատ են արձակել:
64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել են նոյեմբերի 19-ին՝ Ճապոնիայի ֆինանսական օրենսդրությունը խախտելու կասկածով:






































