Ամերիկացի դերասան Մաքոլեյ Քալքինը, որը հայտնի է «Տանը մենակ» ֆիլմում գլխավոր դերով, Google-ի ձայնային օգնականի գովազդի համար այդ ֆիլմից տեսարաններ է կրկնել, գրում է Daily Mail-ը:
Տեսագրությունը կոչվում է «Կրկին տանը մենակ՝ Google-ի օգնականի հետ»: Սյուժեի համաձայն՝ արդեն չափահաս Քևին Մաքալիսթերը կրկին մենակ է մնացել ամանորյա տոներին, սակայն այժմ բոլոր խնդիրները նրան օգնում են լուծել Google-ի ձայնային օգնականը և «խելացի տուն» համակարգը:
Հրապարակման առաջին օրը տեսագրությունը գրեթե 12 հազար հավանում և 120 հազար դիտում է հավաքել:
https://www.youtube.com/watch?v=xKYABI-dGEA









































