Չինաստանում ձերբակալված Կանադայի երրորդ քաղաքացին ուսուցիչ Սարա Մաքայվերն է: Այս մասին հաղորդում է CBC-ն:
Չինաստանում երրորդ ձերբակալված կանադացու անձի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան: Սակայն հեռուստաալիքի տվյալներով՝ կինն ուսուցչուհի է, Կանադայի Ալբերտա նահանգից:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ Չինաստանում երկրի երրորդ քաղաքացու ձերբակալությունը նախորդ երկուսի հետ կապ չունի:
Ավելի վաղ Չինաստանում ձերբակալվել է կանադացի դիվանագետ Մայքլ Քովրիգը, որին ազգային անվտանգությունը խաթարելու մեջ են կասկածում:
Երկրորդ ձերբակալված կանադացին Մայքլ Սփեյվորն է, որը Հյուսիսային Կորեա շրջագայություններ է կազմակերպել:










































