Monday, 22 06 2026
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան

«Մանկամիտների իշխանություն է, որը շարունակում է աշխատել Տարոն Մարգարյանի կոռումպացված համակարգի տրամաբանությամբ»

«Երևանի բյուջեի 2019 թվականի նախագիծը ավագանու ոչ կոմպետենտ աշխատանքի արդյունք է։ Մանկամտության հետևանք է։ Սա մանկամիտների քաղաքային իշխանություն է, որը շարունակում է աշխատել Տարոն Մարգարյանի կոռումպացված համակարգի տրամաբանությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանը։

Նրա խոսքերով՝ Երևանի ավագանու ընտրությունների ամբողջ քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետի կողմից բոլորովին այլ խոստումների ենք ականատես եղել, ամբողջ քարոզարշավը հիմնված է եղել «մահվան վերելակների», «գազելների», քաղաքի կանաչապատման խնդիրներին, բայց հիմա, ստացվում է՝ ճիշտ հակառակն է արվում։

Հիշեցնենք, որ հանրային քննարկման դրված Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 միլիոնից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1 մլրդ 232.9 մլն դրամով:

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները: Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 միլիոնից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով: Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 միլիոնից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով: Կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 միլիոնից նվազել է մինչև 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով:

Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 միլիոնից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 միլիարդով:

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 միլիոնից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:

«Այսինքն` այն խնդիրները, որոնց մասին խոսվում էր ընտրությունների ժամանակ, և իրենք ստանձնել էին պատասխանատվություն երևանցիների առաջ կարգավորել այդ խնդիրները՝ ծախսերի ծավալները կրճատելով, էսօրվա դրությամբ ճիշտ հակառակն է։ Ի զարմանս ինձ՝ ավելացվել են աշխատավարձերը, պարգևավճարները, բացարձակ անհասկանալի է։ Պատճառաբանություն է հնչում, թե աշխատակիցների աշխատավարձերը շատ ցածր են, նրանց աշխատավարձերը պետք է բարձրացվեն, նրանք պետք է վերապատրաստվեն։ Բայց իրենց ով էր ասում մանկապարտեզի երեխեքին, մանկամիտներին տանեին քաղաքապետարանում, թաղապետարաններում աշխատանքի տեղավորեին, որ հիմա էլ հսկայական միջոցներ ծախսեին նրանց վերապատրաստելու համար։ Ինչի, մենք այդքան ժամանակ ունենք, որ դեղնակտուցներին վերապատրաստենք, որ մի 10 տարի հետո նոր նրանք աշխատել սովորեն։ Շատ լավ է, Հայկոն ու Կամո Արեյանը շատ լավ էլ իրենց հին աշխատաոճով, հին կարգախոսներով ու հին բյուջեով կաշխատեն։ Սա խայտառակություն է, սա բյուջե չէ ու ամոթ դա կազմողներին։ Քաղաքապետին սա չի սազում։ Ոնց որ թե շուտ մոռացան, թե մեզ ինչ են խոստացել»,- նկատեց Բաղդասարյանը։

Երևանի ավագանու նախկին «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը մի քիչ այլ կարծիքի է։ Նրա խոսքերով՝ նախկինում էլ եղել են նույն գործուղումների քանակը, պարգևավճարներ են տրվել, որը անհրաժեշտություն է եղել, բայց մինչ այս այդ գումարները ծախսվել են ոչ բյուջետային գումարներից։ Ավագանու անդամ պաշտոնյաները, ի դեմս կոռուպցիոն դրսևորումների, ունեցել են կողմնակի եկամուտներ և դրանք «տնավարի» ծախսել են ու իբր արդյունք են ցույց տվել։ «Իսկ այժմ ստեղծվել է իրավիճակ, երբ որ կոռուպցիոն դրսևորումներ չկան, կողմնակի, հանցավոր եկամուտներ պաշտոնյաները չունեն, դրա համար էլ բյուջեով է այդ եկամուտները նախատեսվել։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Զարմանալին, օրինակ, հավելավճարներն են, քանի որ քաղաքապետարանի աշխատակիցները ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան, օրինակ, դատախազության շարքային աշխատողները»,- ասաց Գասպարյանը։

Արթուր Գասպարյանի համար, սակայն, հասկանալի չէ բյուջեով մի շարք կարևոր ոլորտների՝ վերելակների, տրանսպորտի, քաղաքի կանաչապատման համար ծախսերի նվազեցումը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ դա էլ նրա արդյունք է, որ նոր քաղաքային իշխանությունը, նոր քաղաքապետը արհեստավարժ չէ ու տեղյակ չէ։ «Նա ասել է՝ ծախսերը կրճատեք, նրանք էլ կրճատել են, տվել են։ Քաղաքապետն էլ ժամանակ անց կզբաղվի խնդիրների, հատկացված գումարների սակավությամբ, կլինի հասարակական դժգոհության ալիք, նոր խելքը գլուխը կհավաքի»,- եզրափակեց Արթուր Գասպարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում