Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը, հաղորդում է TASS-ը, հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դանա Ուայթի հայտարարությանը:
Նրա խոսքերով, կոալիցիան ազատագրել է ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքները, սակայն պայքարը նրանց դեմ դեռ չի ավարտվել:
«Մենք սկսել ենք ամերիկյան զինվորականներին Սիրիայից տուն վերադարձնելու գործընթացը, քանի որ մենք անցնում ենք մեր արշավի հաջորդ փուլին»,- ասել է Ուայթը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ-ի զորքերի Սիրիայից դուրսբերման ժամկետները: