Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ չեն հրաժարվի ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումից ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգերի հնարավոր գնումից հետո: Այս մասին դեկտեմբերի 19-ին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրներին:
«Թուրքիան մտադիր է ձեռք բերել ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերը, նույնիսկ, եթե Վաշինգթոնը համաձայնի Անկարային վաճառել Patriot-ը»,- նշել են աղբյուրները:
Այնուամենայնիվ, փորձագետները կասկածում են, որ Միացյալ Նահանգները կընդունի վաճառքի այդպիսի պայմանները: «Միացյալ Նահանգները չի գնա դրան, եթե ռուսական գործարքը կայանա»,- ասել է BlueBay Asset Management LLC ընկերության ավագ վերլուծաբան Թիմ Էշը: Նրա խոսքերով, Անկարան հնարավոր է «դատարկաձեռն մնա»:
Թուրքական իշխանությունները նշել են, որ Patriot համակարգերը ձեռք բերելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ դրանք հնարավոր է արագ գործարկել երկիրը հրթիռային սպառնալիքներից պաշտպանելու նպատակով:
Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիայի հետ հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերի վաճառքի 3.5 միլիարդ դոլար արժեցող հավանական գործարքին: Ուղերձն արվել է Անկարայի ПРО С-400 ռուսական համակարգերի ձեռքբերման պլանների ֆոնին, ինչին ակտիվորեն դեմ է հանդես գալիս Վաշինգթոնը՝ սպառնալով պատժամիջոցներով:











































