Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է 18-35 տարեկան հայազգի ձեռներեցների համար նախատեսված «Ներուժ» ծրագրի մասնակիցների հետ և ելույթ ունեցել.
«Հետհեղափոխական Հայաստանում Սփյուռքի սպասելիքները Հայաստանի Հանրապետությունից շատ մեծ են: Երկու օր առաջ իմ ունեցած ելույթում ես ասացի, որ նախկինում՝ տարիներ շարունակ, Հայաստանը ունեցել է միակենտրոն, բացառապես հայաստանակենտրոն մոտեցում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով Սփյուռքին: Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ Սփյուռքի նախարարության 6-7 ամիսների ընթացքում, թե՛ նաև «Իմ քայլը» դաշինքի՝ Սփյուռքի համար նախատեսված հատվածում սևով սպիտակի վրա հստակ գրված է Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը Սփյուռքի առջև: «Ուժեղ Հայաստան՝ ուժեղ Սփյուռք» և հակառակը՝ «Ուժեղ Սփյուռք՝ ուժեղ Հայաստան» հայեցակարգը լինելու է նոր իշխանությունների օրակարգում»: