Գերմանիայի Դրեզդենում Սուրբծննդյան կրկեսից չորս զեբրեր են փախել դեպի Էլբա գետի ափամերձ գոտի:
Կենդանիներին հաջողվել է բռնել, սակայն ավելի ուշ դրանցից մեկը սթրեսից առաջացած սրտի անբավարարության պատճառով սատկել է: Զեբրերի հետապնդման ժամանակ նաև մեկ ոստիկան է տուժել:
Իսկ Պորտուգալիայում արգելվել է կենդանիների մասնակցությամբ կրկեսների գործունեությունը: Կրկեսի սեփականատերերին վեց տարի ժամանակ է տրվել իրենց կենդանիներին հատուկ ռեգիստրում գրանցելու համար, որից հետո դրանք կտեղափոխվեն կենդանիների համար նախատեսված հատուկ կացարաններ:








































