Հրուշակագործներ Քենդիս Բրաունն ու Միշել Վիբովոն մեղրաբլիթներից պատրաստել են Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի կրկնօրինակը:
Մեղրաբլիթե Հիթրոուն տեղադրել են օդանավակայանի տերմինալում: Օդանավակայանի կրկնօրինակը պատրաստվել է 20 կիլոգրամ ալյուրից, 30 կիլոգրամ շաքարից և 20 կիլոգրամ կարագից:

Մեղրաբլիթե Հիթրոուի ստեղծման աշխատանքները տևել են 200 ժամ, հաղորդում է Metro.co.uk-ը:











































