Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ի՞նչ է ակնարկում Մամեդյարովը. նոր զարգացո՞ւմ, թե՞ ավանդական հռետորաբանություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր ու Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած վերջին հանդիպումը, երեկ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիներ, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել էր Մամեդյարովը՝ նշելով, որ գալիք ամիս ևս մեկ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ արդեն կարգավորման շուրջ քննարկում ունենալու համար։

Մամեդյարովի այս հայտարարությունը միանգամից մեծ աղմուկ առաջացրեց սոցցանցերում, անգամ կարծիքներ հնչեցին, որ Հայաստանի իշխանությունը համաձայնել է տարածքային զիջումների՝ Արցախի ինչ-որ միջանկյալ կարգավիճակի դիմաց։

Նման տրամադրությունները մի քանի պատճառ ունեն։

Նախ՝ ավանդաբար տարածված է այն մտայնությունը, որ կարգավորման գործընթացը ենթադրում է զիջումներ, առնվազն՝ փոխզիջումներ։ Այս միտքն արդեն ցավոտ է ընդունվում մեր հասարակության ու փորձագիտական շրջանակների կողմից։ Այստեղ խնդիրն ավելի խորքային է ու հանգում է կարգավորման ոչ թե կոնկրետ տարբերակի բովանդակությանը, այլ նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները սկզբունքորեն պատրաստ չեն փոխզիջումների, ու կարգավորման մասին յուրաքանչյուր հայտարարություն երկու երկրներում ընդունվում է սվիններով։ Ավելի քան համոզված ենք, որ Մամեդյարովն իր հայտարարության համար քննադատվելու է նաև Ադրբեջանում, որովհետև հարևան երկրի հասարակության մեծամասնությունը կարգավորումը համարելու է դավադրություն իր ազգային շահերի դեմ։

Այնուամենայնիվ, Մամեդյարովի հայտարարությունը սկզբունքորեն կարելի է նույնիսկ անակնկալ համարել, որովհետև Բաքուն ակնարկում է բովանդակային գործընթացի մեկնարկի մասին, որը պետք է տեղի ունենա արդեն հունվար ամսին։ Ի՞նչ նկատի ունի Ադրբեջանի ԱԳ նախարարը, արդյո՞ք դա քարոզչական կամ մարտավարական բնույթի հայտարարություն է, թե՞ իսկապես Մամեդյարովն ու Մնացականյանը հանգել են որոշակի համաձայնությունների։

Հայաստանի արտգործնախարարությունն արդեն մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը։ Իհարկե, պարզաբանման մեջ չկան կոշտ ձևակերպումներ կամ արտահայտություններ, որոնք կարելի է բնորոշել որպես կտրուկ հերքում, այնուամենայնիվ՝ հայկական կողմը համաձայնության իր վարկածն է ներկայացնում, որն ամենևին էլ չի խոսում այն բանի օգտին, որ հունվարին հնարավոր է սկսել կարգավորման բովանդակային բանակցություններ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին է։ Նա հավելել է, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատել հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է:

Կարծում ենք՝ պետք չէ մի բաժակ ջրում փոթորիկ սարքել։ Ըստ էության, որևէ նոր բան չի եղել։ Եթե վերանանք էմոցիոնալ շերտից, ապա Բաքվի ու Երևանի հռետորաբանության մեջ արմատական փոփոխություններ չկան։ Բաքվում կարևորում են բովանդակային բանակցությունների վերսկսումը, Երևանում շեշտը առաջին հերթին դնում են կայուն խաղաղության հաստատման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման վրա։ Մամեդյարովի հայտարարությունը ու դրա երևանյան արձագանքը այս տրամաբանության շրջանակում են։

Մյուս կողմից՝ հասարակության մեջ որոշակի շփոթ է առաջացնում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ԼՂ հարցում չունի հստակ կոնցեպտ, ու հաճախ հնչում են հակասական հայտարարություններ։ Կարծում ենք՝ այս հարցում որոշակի շտկումների ու հստակեցումների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում