Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Փաշինյանի տարօրինակ նշանակումը. ո՞վ է վարչապետի նոր խորհրդականը

Նիկոլ Փաշինյանն ունեցավ թվով, կարծես, 14-րդ խորհրդականը։ Տվյալ դեպքում խոսքը խորհրդականների թվի կամ պետական համակարգի ուռճացվածության մասին չէ. ի վերջո՝ պետության առաջին դեմքն ունի իր օրակարգը ու թերևս այս պահին գիտակցում է՝ իրեն քանի խորհուրդ տվող է պետք։

Հարցն այն է, որ երեկ վարչապետի խորհրդական նշանակվածը կարող էր հիմա ճաղերի հետևում լինել կամ, եթե անգամ ներվել է ինչ-որ նկատառումներից ելնելով, առնվազն երկար տարիներ չպետք է մտածեր նոր պաշտոն զբաղեցնելու մասին։

Խոսքը Արշակ Կարապետյանի մասին է, որը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է Գլխավոր շտաբի հետախուզության պետի պաշտոնը։ Բոլոր ուղղություններով ադրբեջանցիները գրոհ էին նախաձեռնել, ու ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Ահա այսպիսի հանցավոր անգործություն է արել Արշակ Կարապետյանը, ինչի հետևանքով ունեցել ենք հարյուրից ավելի զոհեր ու տարածքային կորուստներ՝ առաջին անգամ 1994-ի զինադադարից հետո։

Կարապետյանին Քառօրյայից հետո ազատեցին աշխատանքից, բայց չդատեցին, չենք ուզում խորանալ՝ ինչու։ Նախկինում գործել է կոռուպցիոն համակարգ՝ իր գրված ու չգրված կանոններով, ու եթե Կարապետյանն աշխատանքից ազատվել է, դա արդեն որոշակի առաջընթաց էր այն ժամանակների համար։

Հիմա Արշակ Կարապետյանն արդեն Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է, ու նույնիսկ գրոշի արժեք չունի, թե նա որ ոլորտներում է խորհուրդ տալու, որովհետև երբ նա հանուն Հայաստանի գործ պետք է աներ, իր առաքելությունը տապալել է՝ հանցավոր անգործության կամ այլ պատճառներով։

Իհարկե, հիմա բոլորը մտնում են հեղափոխական թրենդի մեջ, ու կարող է պարզվել, որ Կարապետյանն ունի իր ալիբին, մանավանդ՝ այսօր մոդայիկ է Յուրի Խաչատուրովին քննադատելը, հանցագործությունների մեջ մեղադրելը։ Դե, Խաչատուրովը հրեշտակ չէ, սակայն զավեշտ կլինի, եթե Կարապետյանի ալիբին այն լինի, որ ինքը տվյալները փոխանցել է Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա բիլիարդն ավելի է գնահատել, քան տարածքն ու զինվորին, ու այդպես կորուստներ ենք ունեցել։ Եթե նման զավեշտ լսենք էլ, զարմանալի չի լինի, որովհետև հիմնական զավեշտն արդեն տեղի է ունեցել՝ Արշակ Կարապետյանը, որ պետք է լիներ բանտում, նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Այս տրամաբանությամբ գնալը երկիրը լավ տեղ չի հասցնի։

Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հասարակական հուզումներ եղան, երբ Պերմյակովը սպանդի ենթարկեց Ավետիսյանների ընտանիքին։ Ցավին զուգահեռ՝ ազգային արժանապատվության զգացում ունեցանք, որովհետև հասարակությունը ոտքի էր կանգնել իր իրավունքների համար։ Բայց պարզվեց՝ հասարակության պոռթկումն ընդամենը Սերժ Սարգսյանի դեմ է եղել, որովհետև այս օրերին ոչ մեկը չի ընդվզում, երբ մեկ այլ «Պերմյակով» մի խեղճ կնոջ խոշտանգելով սպանել է։

Նույն տրամաբանությամբ՝ հանցավոր անտարբերություն դրսևորած Արշակ Կարապետյանը «հեղափոխական» է դարձել, որովհետև Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է։ Աստծուն շնորհակալ լինենք, որ Կարապետյանն ընդամենը պաշտոնանկ է արվել. եթե Սարգսյանի նախաձեռնությամբ դատվեր, հիմա կռեաբիլիտացվեր՝ որպես նախարար…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում