Monday, 29 06 2026
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը

Երևանի քաղաքապետարանն ընդդեմ փոքր ու միջին բիզնեսի. էականորեն կավելանա կրպակների ու սննդի կետերի տուրքը

Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանի վերջին «նորամուծությունը» միայն Երևանի նոր ու թանկարժեք տոնածառը, հանրային քննարկման դրված Երևանի 2019 թվականի բյուջեի անհաջող նախագիծը չեն։ Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել ավելացնել ժամը 24։00-ից հետո աշխատող կրպակների ու սննդի կետերի վճարելիք տուրքը։ Քաղաքապետարանը նախատեսում է այդ տուրքերը բարձրացնել առավելագույն չափերի։ Մասնավորապես, քաղաքապետարանը նախատեսում է Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի oբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանել առևտրի oբյեկտների համար՝ 120 հազար դրամ, իսկ հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար՝ 250 հազար։

Քաղաքապետարանում այս որոշումը կայացվել է, և այն կհաստատվի թերևս ավագանու առաջիկա՝ դեկտեմբերի 25-ի նիստում։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խիստ մտահոգիչ է համարում քաղաքապետարանի այս որոշումը։ Նրա խոսքով՝ սրա հետևանքը կարող է լինել այն, որ ժամը 24։00-ից հետո այլևս քաղաքում որևէ բաց կրպակ կամ սննդի կետ չի լինելու, որը միայն նպաստելու է սուպերմարկետների գործունեությանը։

«Մենք հասկանում ենք, որ սուպերմարկետների շահույթը այնքան մեծ է, որ կարող են գիշերն էլ աշխատեցնել։ Հիմա խոսքը կրպակների մասին է, ու մենք նման որոշումներով պարզապես անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում փոքր ու միջին բիզնեսի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաժակյանը։

Ընդ որում, ուշագրավ է, որ edraft-ում հանրային քննարկման դրված «Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի հիմնավորումներ բաժնում որևէ լուրջ հիմնավորում, փաստարկ չկա, թե ինչով են պայմանավորված տուրքերի ավելացումները։

Երևանի քաղաքապետից խոստացան հարցի հետ կապված մեկնաբանություն տրամադրել միայն գրավոր հարցում ներկայացնելուց հետո՝ պատճառաբանությամբ, որ հարցը մասնագիտական է, և համապատասխան մասնագետները միայն գրավոր կերպով կարող են դրան պատասխանել։

Ընդ որում, նշենք, որ քաղաքապետարանի ներկայացրած նախագծով նախատեսվում է անփոփոխ թողնել ավտոկայանատեղիի վճարի դրույքաչափերը, ինչը բազմիցս քննադատվել է հասարակության կողմից, քանի որ առ այսօր էլ հասկանալի չէ, թե ինչ ծառայություն է մատուցվում բնակչին ավտոկայանատեղիի ծառայությունների դիմաց գանձվող գումարի համեմատ։ edraft-ում, օրինակ, առաջարկ էր հնչել՝ հաշվի առնելով, որ դրույքաչափերի հիմնավորումը առկա չէ տեղեկանք հիմնավորման մեջ, ավտոկայանատեղիի վճարի դրույքաչափերը նվազեցնել առնվազն 50 տոկոսով, ինչը նաև համահունչ կլինի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը:

«Ավտոկայանատեղիի վճարի դրույքաչափերի նվազեցման առաջարկի վերաբերյալ եզրակացությունը բավարար չէ, քանի որ հարցը վերաբերում է նրան, որ վճարի դրույքաչափը պետք է պայմանավորված լինի մատուցվող ծառայությունների վրա կատարվող ծախսերով, և տվյալ պարագայում առաջարկվում է ավտոկայանատեղիի կազմակերպման վրա կատարված ծախսերի հաշվարկը հրապարակել կամ ներկայացնել տեղեկանք հիմնավորման մեջ: Ծախսերի հաշվարկը չներկայացնելու և նախորդ տարիներին գործող դրույքաչափերը անփոփոխ թողնելու դեպքում առաջանում է հիմնավոր կասկած, որ ավտոկայանատեղիի համար որևէ էական ծախս չանելով՝ բնակչությունից հավաքագրվում են գումարները և ուղղվում այլ անձանց (նախկին ավանդույթների պես)»,- նախագծի առաջարկների բաժնում մեկնաբանություն է թողել Նինա Մխիթարյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում