Monday, 22 06 2026
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ծրագրային փոփոխություններ են նախատեսվում

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագիրը չի ունենա ժանրային սահմանափակում: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև կեսգիշերային դիտումներ: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը:

«Փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն գեղագիտական ու գեղարվեստական գործոններով, այլև հաշվի են առնվել ինֆրակառուցվածքային հարցերը` դահլիճների քանակը, հանդիսատեսի հետաքրքրվածությունը և այլ հանգամանքներ»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` հիմնական մրցութային ծրագրում չի լինի ժանրային սահմանափակում, բայց սահմանափակումը պայմանավորված կլինի ֆիլմի տևողությամբ: «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագիրը ներառում է թե’ խաղարկային, թե’ վավերագրական, թե’ կիսախաղարկային կամ կիսավավերագրական, կիսաանիմացիոն ֆիլմեր: Կլինի մեկ մեծ ծրագիր, որը ներկայացնում է լիամետրաժ լավագույն միջազգային ֆիլմերի ընտրանի»,-շեշտեց նա:

Անդրադառնալով կարճամետրաժ ֆիլմերին` ծրագրի ղեկավարն ասաց, որ դրանք ներկայացված կլինեն տարածաշրջանային ձևաչափով, այսինքն՝ լիամետրաժ ֆիլմերի կողքին կլինի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր, բայց եթե լիամետրաժ ֆիլմերի աշխարհագրությունն անսահմանափակ է, ապա կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում կարող են ընդգրկվել միայն տարածաշրջանում արված կինոնկարները: Ավետիսյանի հավաստիացմամբ` այդպիսով հայկական կինոն կդիտարկվի տարածաշրջանային համատեքստում և առիթ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր ու հարևան երկրների կինոարտադրությունում, որն է այդտեղ Հայաստանի դերը:

Նա հավելեց, որ նախատեսվում է իրականացնել նաև «Խելառ կեսգիշեր» խորագրով ծրագիրը, որը ենթադրում է այդ ժամին համապատասխանող ժանրերի ֆիլմերի ցուցադրություններ:

Փառատոնի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, մտածում են փառատոնի ռեբրենդինգի մասին: «Այդ ուղղությամբ սկսել ենք աշխատել տարբեր ընկերությունների հետ, քննարկում ենք հնարավոր տարբերակներ անել այնպես, որ երևանյան և միջազգային հանդիսատեսի սիրելի փառատոնը ավելի զարգանա` մնալով այնպիսին, ինչպիսին սիրում են այն շատերը»,-եզրափակեց տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում