Շուտով Ռուսաստանում կսկսի գործել վամպիրների պաշտպանության ճակատ: Այդ ճակատի գրանցման աշխատանքներն արդեն սկսված են: Ճակատի ստեղծման գաղափարը պատկանում է Nuara.ru կայքին, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր իրենց դասում են վամպիրների, էլֆերի շարքը:
Կայքի հեղինակներն ասել են, որ այս գաղափարն առաջացել է վամպիրների շահերը պաշտպանելու համար. «Այդպիսի մարդկանց իրավունքները ոչ մի ձևով պաշտպանված չեն, հասարակությունը հիմնականում նրանց բացասաբար է ընկալում: Մեր խնդիրը այս իրավիճակը շտկելն է»,- ասել է նախագծի հեղինակներից մեկը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հայտնել են վամպիրների սոցիալական ցանցի ղեկավարները, նոր կազմակերպության կանոնադրությունն արդեն պատրաստ է, իսկ երբ ավարտվի մյուս փաստաթղթերի նախապատրաստումը, փաստաթղթերի փաթեթը կներկայացվի ՌԴ արդարադատության նախարարություն՝ գրանցելու համար: