Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

Ինչ են Թուրքիան և Ադրբեջանն ակնկալում Հայաստանի նոր իշխանություններից. «Անադոլու»-ի անդրադարձը հայաստանյան նոր քաղաքական իրավիճակին

Թուրքական ամենահայտնի լրատվական գործակալություններից «Անադոլու»-ն մանրակրկիտ անդրադարձ է կատարել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց նախորդած «թավշյա հեղափոխությանը»՝ վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, հին ու նոր իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կանխատեսվող տարբերություններն ու, իհարկե, հայաստանյան նոր քաղաքական իրավիճակից Թուրքիայի ունեցած սպասումները:

«Հայաստանում Փաշինյանի ժամանակաշրջանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» վերնագրով հոդվածում թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանություններից Թուրքիայի սպասումները մեծապես կապված են նաև Ադրբեջանի ունեցած սպասումների ու դրանց բավարարման հետ:

«Նախորդ ղեկավարների արած ներքին ու արտաքին քաղաքական սխալներն ուղղելու հարցում Փաշինյանն առավել ազատ է: Ի վերջո՝ նա ունի խորհրդարանի մեծամասնության և հասարակական լայն զանգվածների աջակցությունը, մյուս կողմից՝ աշխատելու է իրեն աջակցող նախագահի հետ»,- նշում է թուրքական գործակալության ադրբեջանցի թղթակից Ջևիդ Վելիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի նախորդ առաջնորդները սովորաբար չեն տիրապետել այս բոլոր առավելություններին միասին վերցված:

Մյուս կողմից էլ, ըստ հոդվածի հեղինակի, սա բերում է մի իրավիճակի, երբ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հասնելու հարցում, ցանկացած հետքայլի դեպքում ամբողջ պատասխանատվությունը կնկնի հենց Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ վերջինս չի կարողանա որպես արդարացում օգտագործել խորհրդարանի, ժողովրդի կամ նախագահի աջակցության բացակայության պատրվակը:

Հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ արցախյան հակամարտության վերաբերյալ այն հայտարարություններին, որոնցով պարտադիր է համարել բանակցային գործընթացում Արցախի իշխանությունների մասնակցությունը: Թուրքական լրատվամիջոցը շեշտում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար նման դիրքորոշումն անընդունելի է, քանի որ իրենք Արցախի գործող իշխանություններին համարում են ազգայնական ու ծայրահեղական ուժեր:

«Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հայերի համաձայնության չի կարող որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել: Սա բավական ճգնաժամային կետ է: Լեռնային Ղարաբաղը գտնվում է բավական ծայրահեղական դիրքորոշման տեր հայերի ձեռքում ու խաղաղության համար վարվող բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար նախ պետք է փոխվի այդ ղեկավարությունը: Եթե հայկական կողմն այս ուղղությամբ որևէ փոփոխություն չի նախատեսում՝ կարելի է ասել, որ սա խաղաղ բանակցային գործընթացի համար Փաշինյանի ստեղծած ծուղակն է», – գրում է «Անադոլուն»՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի իրական նպատակներն ու անկախ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ուժի տեր լինել-չլինելը ցույց կտա ժամանակը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին՝ հոդվածի հեղինակը նկատում է, որ Հայաստանի նոր իշխանություններն այս հարցում նախկիններից տարբերվող դիրքորոշում, կարծես թե, չեն որդեգրել:

«Ընտրություններից առաջ կատարած հայտարարություններում Փաշինյանն անընդհատ շեշտում էր Թուրքիայի առաջադրած նախապայմանները: Մինչդեռ Թուրքիան այս հարցում ունի ոչ թե նախապայմաններ, այլ հստակ պահանջներ. Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում գալ Ադրբեջանին գոհացնող արդյունքի, ինչպես նաև հրաժարվել Թուրքիայից հողային պահանջներից ու, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումներից»,- եզրափակում է «Անադոլու»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում