ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայի հետ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
«Ուկրաինայի հետ չենք պատերազմի, ես ձեզ դա խոստանում եմ»,- նշել է արտգործնախարարը:
«Այժմ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը կլինի «թուլության ու նյարդային պոռթկման» նշան: Մենք պարտավոր ենք այնպես անել, որ Ուկրաինայում ապրող բոլոր մարդիկ իրենց հարմարավետ զգան»,- հավելել է Լավրովը:
Ավելի վաղ, ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կերչի նեղուցի միջադեպը որակել է որպես «պատերազմ»:










































