Thursday, 25 06 2026
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր

Ընտրությունները ցույց տվեցին նախկին իշխանական ուժերի գաղափարական ողորմելի անճարությունը․ սա ԲՀԿ-ի ֆիասկոյի սկիզբն է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է 1990-1999թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997թթ. ՀՀ Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

Պարոն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

– Բոլոր առումներով այս արտահերթ ընտրությունները նորություն էին վերջին 20 տարիների ընտրությունների համեմատ: Դրանք, չհաշված չնչին թվով առանձին խախտման փորձերը, թափանցիկ էին, արդար և ընդհանուր առմամբ արտահայտում էին մեր քաղաքացիների ընտրական իրական կամքը: Բայցևայնպես ափսոսալի էր, որ  անցած 8 ամիսներն անբավարար եղան Ընտրական օրենսգրքում պահանջվող փոփոխություններն իրականացնելու համար: Նաև մտահոգիչ  էր այն, որ ընտրությունների մասնակիցների թիվը, թեկուզ չնչին չափով, զիջում էր ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսին: Չնայած պետք է նշեմ, որ վերջիններիս իրական թիվն ինձ հավատ չի ներշնչում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ստացավ ձայների գերակշիռ մեծամասնությունը, իսկ ՀՀԿն և ՀՅԴն չկարողացան հատել նվազագույն շեմը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ հակահեղափոխությունը պարտվեց անվերադարձ։

– Դա միանգամայն սպասելի էր, չնայած ՀՀԿ-ականների և ՀՅԴ-ականների բարձրացրած նախընտրական աղմուկին՝ իրենց «փորձվածության», «անցած ուղու», «գիտելիքների» և, մեղմ ասած, կասկածելի «վաստակների» վերաբերյալ: Մի բան ակնհայտ դարձավ՝ մեր  ժողովուրդը կտրուկ մերժեց ընտրությանը մասնակցող բոլոր նախկին իշխանական  ուժերին ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին և  ԲՀԿ-ին: Այս վերջինը, չնայած հատեց նվազագույն շեմը, բայց հավաքեց  իր ակնկալած քվեների նույնիսկ  կեսից պակասը: Համարում եմ, որ սա ԲՀԿ-ի ամբոխավարական քաղաքականության ֆիասկոյի սկիզբն է: Ինչևէ, այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին նախկին իշխանական ուժերի գաղափարական ողորմելի անճարությունը, գործնական անկարությունը և մտավոր ստերջությունը նույնիսկ այն պայմաններում, երբ տիրապետում էին ֆինանսական հսկայական կարողությունների, ռուսական աջակցության և այլն: Ինչ վերաբերում է հակահեղափոխության ապագային, ապա այս հարցին պատասխան կտրվի այն ժամանակ, երբ հեղափոխության սկզբունքները տիրապետող դառնան ժողովրդական զանգվածների մեջ, երբ ամրապնդվի երկրի անկախությունը, երբ երկրի արտաքին հարաբերությունները ձևավորվեն պետական և ազգային շահերի հիման վրա, երբ իրականացվեն տնտեսական և սոցիալական հեղափոխական ծրագրերը, երբ մեր ժողովրդի մեջ հոգևոր արժեք դառնա ազգային արժանապատվությունը և այլն:

Ո՞րն էր, ըստ Ձեզ, «Սասնա ծռերի» նման պարտության պատճառը, արդյոք ՀՀ քաղաքացիները մերժեցի՞ն զենքով հարցեր լուծելու գաղափարը։

– Դա այնքան էլ անսպասելի չէր: Նոր կուսակցություն էր, ժամանակը սուղ էր ժողովրդի կողմից ճանաչվելու առումով, նրա դեմ հանդես եկող քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չէին խնայում նրան քննադատելու համար, ընդ որում՝ տարօրինակ միասնականությամբ՝ աջից ու ձախից: Ես այդ նորաստեղծ կուսակցությանը նպատակահարմար եմ համարում մոտենալ այլ տեսանկյունից: «Սասնա ծռեր» կոչված խմբի պայքարը ղարաբաղյան կլանի իշխանության դեմ ես համարում եմ փաստացի ապստամբություն այդ իշխանության հակապետական, հակազգային և հակաժողովրդական քաղաքականության դեմ:  Իրադրությունն այնպիսին էր, որ հանցավոր իշխանության անօրինականությունների դեմ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր:

Ղարաբաղյան կլանի իշխանության այդ 18-ամյա ծանրագույն հանցագործությունների ֆոնին «Սասնա ծռերի»  երևան գալը պայմանավորված էր հենց դրանով:  Մահացու վտանգի առջև կանգնած իշխանությունը այլ լուծում չգտավ, քան փորձել այդ հարցը լուծել  սադրանքների, սպանությունների և բռնությունների, ինչպես նաև կեղծիքների ու կողմնակալ դատավարությունների միջոցով: Այսինքն՝  այնպես, ինչպես եղավ 2008-ի մարտի 1-ից հետո:  Այս իրողությունները հայտնի են նաև ժողովրդին, բայց զարմանալիորեն քաղաքական որոշ ուժեր կրկնում են ժամանակի իշխանության մեղադրանքները՝ ուղղված «Սասնա ծռերին»: Վերջապես պետք է հասկանալ, որ այդ հնչեղ իրադարձությունների հեղինակներն ինչպես անցյալ, առավել ևս ներկա պայմաններում ձգտել ու ձգտում են  իրենց նպատակներն իրագործել քաղաքական և ո՛չ թե զենքի միջոցով, ինչպես պնդում էր  հանցագործ իշխանությունը: Կարծում եմ, որ այս նորաստեղծ կուսակցությունը 2-3 տարի անց Հայաստանում կդառնա լուրջ քաղաքական ուժ:

Արդյոք «Իմ քայլը» դաշինքին կհաջողվի՞ իրացնել այդպիսի ահռելի պատասխանատվությունը՝ հաշվի առնելով նաև արտաքին լուրջ ճնշումները։

– Կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքին պատմական առաքելություն է բաժին ընկել՝ Հայաստանը դուրս բերել այս լայնահեղ ճահճից: Հայ հասարակությունը և առաջադեմ քաղաքական ուժերը պարտավոր են բազմակողմանիորեն օգնել այս դաշինքին այդ պատասխանատվությունը պատվով կրելու համար՝ անկախ արտաքին ուժերի ճնշելու փորձերից:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանին ԱԺ ընտրություններից հետո։

– Զարգացման մեծաթիվ ոլորտներ կան, որոնք թվելն ավելորդ է: Այս հարցին կարող է  ավելի կոնկրետ պատասխան տալ միայն իշխանությունը՝ խորհրդարանում իր ծրագիրը ըստ ոլորտների ներկայացնելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում