Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Սաշիկ Սարգսյանի «30 միլիոնի», «Գոլդեն փելեսի» և մյուսների մասին. ո՞րն է հաշտության տուրքի ճանապարհը

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դավիթաշեն թաղամասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը, ասել է, որ «Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար»։ Հարցին, թե ի՞նչ եղան այդ գումարների հետ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը «Ազատության» եթերում երեկ պատասխանել է. «Հարուցված են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։ Դուք լսել եք, որ իրենք տարբեր ԶԼՄ-ներով պատրաստակամություն են հայտնում այդ գումարները ոչ թե նվիրաբերելու, այլ վերադարձնելու մասին։ Այդ վերադարձը, կարծում եմ, առաջիկայում կլինի, համաձայն Քրեական օրենսգրքի հոդվածների, այդ գումարների վրա կալանքները դրված են, բոլոր ընթացակարգերը պահելով՝ այդ քրեական գործերը կգնան իրենց հունով, և այդ գումարները կվերադարձվեն Հայաստանի պետական բյուջե»։

Հայաստանում, ըստ էության, սկսվել է մի գործընթաց, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Տարբեր օլիգարխներ, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործերով, պատրաստակամություն են հայտնում պետությանը վերադարձնելու սեփականություն, գումարներ՝ ակնկալիքով, որ կարժանանան ավելի հումանիստական վերաբերմունքի։ Համենայնդեպս, նման հայտարարություններով հանդես են եկել գեներալ Մանվել Գրիգորյանը, Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը։

Աշխարհի տարբեր երկրներ, այսպես կոչված, անցումային փուլերում, երբ ավտորիտար կառավարումից անցում է կատարվել դեմոկրատիային, ունեցել են նման փուլեր։ Պայմանականորեն ասած՝ խոսքը, այսպես կոչված, հաշտեցման տուրքի մասին է, երբ խոշոր կապիտալի ներկայացուցիչները միանգամայն լեգալ ճանապարհով պետությանը վերադարձրել են իրենց սեփականության որոշակի մաս՝ ակնկալելով հաշտություն հասարակության հետ։ Սա ենթադրում է բիզնեսի լեգալացում, կապիտալի սոցիալական պատասխանատվության ամրագրում։ Համաշխարհային պրակտիկայում այս ընթացակարգը ընդունված է կոչել «հաշտեցման տուրք» տերմինով։

Ամբողջ խնդիրն այն է, որ գործ ունենք տարողունակ, բազմաշերտ մի գործընթացի հետ, որի ապահովումը դժվար է պատկերացնել գործող օրենսդրության, արդարադատության այսօրվա համակարգի պայմաններում։ Այս համատեքստում կարևորվում է անցումային արդարադատության ինստիտուտների ստեղծումը։ Օգոստոսի 17-ի հանրահավաքում հենց դրա անհրաժեշտության մասին էր խոսել Նիկոլ Փաշինյանը։ Ինքնին հասկանալի է, որ հին խորհրդարանի գործունեության շրջանում այդպիսի օրենսդրական փաթեթ ընդունելը բավականին դժվար էր, որովհետև ԱԺ-ն ներկայացնում էր հին համակարգը, ու դժվար է պատկերացնել, որ ռևանշիստական նկրտումներ ունեցող ինստիտուտը գնալու էր նման հեղափոխական քայլի։

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված նոր ԱԺ-ի առաջնահերթ խնդիրներից մեկը, կարծում ենք, անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին համապարփակ օրենսդրության ընդունումն է։

Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունն անցումային արդարադատությունը չնույնացնի արտակարգ դատարանների կամ պատժիչ մեքենայի հետ. դրանք ինստիտուտներ են, որոնց բուն ֆունկցիան կոչված է ճշմարտության վերհանմանը ու հանրային համերաշխության կայացմանը։

Սկզբունքորեն կարևոր է, որ օլիգարխիայի հետ կապված գործերը քննվեն բացառապես լեգալ ճանապարհով, կայացվեն անհատականացված որոշումներ, ու գումարների կամ սեփականության վերադարձումը պետությանը տեղի ունենա բացառապես իրավական ընթացակարգերի շրջանակներում՝ իրապես հասարակական հաշտության մշակույթ ձևավորելու ու կուլակաթափությունը բացառելու նպատակով։ Հակառակ պարագայում մեծ են ռիսկերը, որ կարող ենք կրկնել պուտինյան Ռուսաստանի վատ նախադեպը, երբ «սոցիալական արդարության» կարգախոսի ներքո պետությունը հարկադրեց օլիգարխիայի ներկայացուցիչներին հաշտության գալ ոչ թե հասարակության, այլ, ըստ էության, նոր իշխանության հետ։ Այդ ճանապարհը ենթադրում է ոչ թե օլիգարխիայի վերացում կամ բիզնեսի օրինականացում, այլ օլիգարխիայի տրասնֆորմացիա՝ քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով։

Վստահաբար Հայաստանը պետք է գնա այլ ճանապարհով, որի նպատակը հասարակական համերաշխության հաստատումն է, կուլակաթափության բացառումը ու սեփականության անձեռնմխելիության ինստիտուտների ձևավորումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում