Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Եթե պատերազմ չսկսվի, ապա ամեն բան լավ է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

– Կայացավ Հայաստանի քաղաքացու իրապես ազատ կամարտահայտում, որից հետ էինք վարժվել տասնամյակներից ի վեր: Պահպանողական կուսակցությունը հայտարարությամբ շնորհավորել է խորհրդարան անցած երեք ուժերին՝ նրանց բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ստացավ ձայների գերակշիռ մեծամասնությունը, իսկ ՀՀԿն և ՀՅԴն չկարողացան հատել նվազագույն շեմը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ հակահեղափոխությունը պարտվեց անվերադարձ։

– Ի՞նչ հակահեղափոխություն, ախր գոնե ՀՅԴ-ի անվան մեջ կա այդ «հեղափոխություն» բառը: Ընդհակառակը, ցավում եմ, որ հատկապես այդ երկու կուսակցությունները չեն լինելու մեր Խորհրդարանում: Խորհրդարանը մեր երկրի քաղաքական բարձրագույն մարմինն է, իսկ ՀՅԴ-ում և ՀՀԿ-ում քաղաքական միտք ունեցող անձինք կային:

Ո՞րն էր, ըստ Ձեզ, «Սասնա ծռերի» նման պարտության պատճառը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները մերժեցին զենքով հարցեր լուծելու գաղափարը։

– Ի սկզբանե «Սասնա ծռերը» շատ մեծ էլեկտորատ չի ունեցել: ԱԺ չանցնելն ամենևին կապ չունի հարցերը զենքով լուծելու՝ ժողովրդային մերժման հետ: Մեր ժողովուրդը զենքից խուսափող չէ, և փառք Աստծո: Խնդիրն այն է, որ նախորդ վարչախմբի հանդեպ մերժումն այնքան խորն էր, որ քաղաքացիների մի զգալի հատվածի այդ մերժումն ընկալվեց որպես համակրանք ՊՊԾ գունդը գրավողների հանդեպ: Կայացած երկրում որոշակի խմբերի ամեն մի գործողություն հնարավոր չէ անվանել զինված ապստամբություն: Իսկ ապստամբության ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն ունի ցանկացած հասարակություն: Բայց հասարակություն, ոչ թե խմբեր: Մեր հասարակությունն այս ընտրություններում ոչ թե մերժեց «Սասնա ծռերին», այլ անտեսեց ու գնաց Վարչապետի հանդեպ իր սիրո և վստահության ետևից:

Արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքին կհաջողվի իրացնել այդպիսի ահռելի պատասխանատվությունը՝ հաշվի առնելով նաև արտաքին լուրջ ճնշումները։

– Այո՛, խորհրդարանական մեծամասնության ուսերին ահռելի պատասխանատվություն կա: Միանգամայն ճշգրիտ եք՝ արտաքին ճնշումները լուրջ են և է՛լ ավելի են լրջանալու՝ կապված ընդհանուր տարածաշրջանային զարգացումների հետ: Ուզում եմ հուսալ, որ խորհրդարանական մեծամասնությանը կհաջողվի դիմագրավել երբեմն ճակատագրական սպասվող մարտահրավերներին, եթե կարողանա ձևավորել համարժեք, տրամաբանական Կառավարություն: Պատասխանատվության բեռան մեծագույն մասն այս վիճակում ընկնելու է Կառավարության վրա: Լիահույս չեմ, թե ձևավորված խորհրդարանը կարողանալու է այդ պատասխանատվությունը կիսել Կառավարության հետ, թեև քաղաքական տրամաբանությունը դա է պահանջում: Նաև սա է պատճառներից մեկը, երբ ասացի, որ ցավում եմ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի՝ Խորհրդարանում չհայտնվելու համար:

Ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստանին ԱԺ ընտրություններից հետո։

– Եթե պատերազմ չսկսվի, ապա ամեն բան լավ է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում