Դամբարանը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյայի, որ ապրել է մ.թ.ա 2504-2347թթ. փարավոնների հինգերորդ դինաստիայի օրոք:
Կահիրեի մոտ գտնվող Սագարան քաղաքի գերեմանատանը հայտնաբերվել է ավելի քան չորս հազար տարեկան չուսումնասիրված գերեզման: Այս մասին տեղեկացրել է Twitter-ում Եգիպտոսում Բելգիայի դեսպան Սիբի դե Կարտերը, որը նախարար Խալեդ ալ-Անանիի հետ այցելել է եգիպտական հնագիտական վայր:
A new beautiful visit at the incredible #saqqara site with the Minister of Antiquities. A new tomb of the 5th dynasty was discovered and unveiled today. #thisisegypt pic.twitter.com/CjGRMlqmF6
— sibille de cartier (@SibilleCartier) December 15, 2018
ՌԻԱ Նովոստիի խոսքերով, սա 2018 թվականին կատարված ամենագեղեցիկ և ամենակարևոր հայտնագործություններից է`իր գունավոր նկարազարդումների, քանդակների և այն պատճառով, որ թալանված չէ:
Նախարարը հայտնեց, որ հնագետները հետագա ուսումնասիրության համար դամբարանից կհանեն բոլոր արտեֆակտները:








































