Ամանորյա տոնավաճառ, սահադաշտ և գլխավոր տոնածառը։ Երեք բան, որ Երևանում խորհրդանշում են տոնական օրերի գալուստը։ Չնայած հրապարակի տոնածառի տեղադրման աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն քաղաքը արդեն տոնական տեսք ունի։ Սահադաշտը մարդաշատ է, հյուսիսային պողոտայի տոնավաճառի տնակները զբաղեցված են հնարավորինս իրարից տարբեր իրեր վաճառող մարդկանցով, իսկ անցորդները շրջում են այստեղով և վաճառողներից ապրանքների գները ճշտում։
Դեկտեմբերի 20-ին, գլխավոր տոնածառի լույսերի վառելուց հետո քաղաքում վերջնականապես կկսկսվեն տոնական տրամադրությունները։ Արդեն հայտնի է, որ այս տարվա տոնածառը այլ է լինելու։ 2005 թվականից հետո առաջին անգամ է փոխվում քաղաքի գլխավոր տոնածառը, որի ընդհանուր բարձրությունը 37 մետր է լինելու։ Իսկ արդյոք դուր կգա այն բնակիչներին ու ավելի գեղեցիկ կհամարեն նախորդից, կիմանանք օրեր անց։








































