Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մոդելների վարկանիշային ցանկը: Այն գլխավորում է 23-ամյա Քենդալ Ջեները, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը: Տարվա ընթացքում նա վաստակել է 22.5 մլն դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Միացյալ Նահանգների նախագահի հեռավոր բարեկամուհի և Swarowski-ի դեմք հանդիսացող Կառլի Կրոսը: Նրա հաշվներին կա ավելի քան 13 միլիոն դոլար:

Իսկ երրորդ տեղը զբաղեցրել են համաշխարհային նորաձևության միանգամից երկու գեղեցկուհիներ 33-ամյա ամերիկուհի, երկու երեխաների մայր Քրիսի Թեյգեն և բրիտանացի սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին: Նրանք վաստակել են 11.5 միլիոն դոլար:












































