168.am-ի փոխանցմամբ՝ Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր կլինեն Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղում, կհանդիպեն համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին՝ Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր քննարկելու համար:
Կամո Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ հայտնի չէ՝ երբ է Մ. Խոջոյանը հատել սահմանը, սակայն երեկ՝ հունվարի 28-ին, ժամը 15:00-ի սահմաններում նրան տեսել են «ներքին զոնայում»: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանի կինը տարիներ առաջ մահացել է, նա ունի 6 երեխա:
Մանրամասները՝ 168.am-ում











































