Կոսովոյի Խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քվեարկել են Կոսովոյի բանակի ստեղծման մասին օրինագծի օգտին: Այս մասին հաղորդում է Կոսովոյի Gazeta Express-ը:
Այսօր Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կոսովոյի անվտանգության ուժերին (KSF) վերաբերող երեք օրինագիծ, որոնցով նախատեսվում է Կոսովոյի անվտանգության ուժերի չափերի կրկնապատկում և դրանց աստիճանական վերափոխում ` 5000 հոգանոց պրոֆեսիոնալ բանակի:

120 տեղանոց խորհրդարանի 107 պատգամավորներ քվեարկել են բանակի ստեղծման օգտին: Ոչ մի պատգամավոր դեմ չի քվեարկել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը արդեն ափսոսանք է հայտնել Կոսովոյի ազգային բանակ ստեղծելու ուղղությամբ իշխանության ձեռնարկած քայլերի համար:










































