Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը համաձայնության է եկել Իտալիայի հավաքականի հարձակվող Պաբլո Օսվալդոյի հետ:
Հիմա իտալական ակումբը «Սաութհեմփթոն»-ի հետ փորձում է համաձայնեցնել տրանսֆերի արժեքը:
Օսվալդոյի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ինտեր»-ը, «Զենիթ»-ը, «Մոնակո»-ն ու «Վալենսիա»-ն:









































