Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ռոտացիան բանակում նորմալ է, բանակն այնպիսի վայր է, որ չի կարելի թողնել մարդիկ լճանան. ինչ է կատարվում Արցախում

Չնայած Արցախից եկած պաշտոնական հերքումներին, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, այնուամենայնիվ, մամուլում շրջանառվում են լուրեր, որ առաջիկա ժամերի ընթացքում Լևոն Մնացականյանը հրաժարական կտա։ Խոսակցություններ կան, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, նշեց, որ այդ լուրերը ասեկոսեների մակարդակում են։ «Որևէ պաշտոնական տեղեկատվության մենք չենք տիրապետում, իսկ մեր երեք գեներալների միասին ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ այդ մարդիկ վաստակ ունեցող մարդիկ են, և նմանատիպ խոսակցությունները կարող են խարխլել թե՛ միասնականությունը, թե՛ բանակաշինության հիմքերը, և կարծում եմ՝ նմանատիպ խոսակցությունները պետք է դադարեն, քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական իշխանության՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Գերագույն գլխավոր հրամանատարները»,- ասաց Արցախի պատգամավորը։

Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը, նրա խոսքերով, բացառիկ արժեքներ են Արցախի ժողովրդի համար, ովքեր կանգնած էին բանակաշինության հիմքում և այսօր էլ իրենց առաքելությունն են կատարում։ Նրա խոսքերով՝ նրանց իրավասությունները տեղաշարժելը, որևէ մեկին որևէ պաշտոնում տեղափոխելը երկու նախագահների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի իրավասությունների մեջ է մտնում։

Շրջանառվող լուրերին, թե հեղափոխությունը հասավ Արցախ, Ռուդիկ Հյուսնունցը չհամաձայնվեց, նշեց, որ ունի այլ տեղեկություններ, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն սատարում է Արցախի իշխանություններին, և կարծում եմ՝ այդ պաշտոնական հայտարարությունից հետո մնացած բոլոր բարձրացված հիվանդագին երևույթները ուղղակի երևակայության շրջանակներից են և ինչ-որ մարդկանց շահեկան դիրքերից, ովքեր ուզում են իրականում ճանաչելիություն ստանան, ովքեր ուզում են հետագայում քաղաքական օրակարգ մտնել՝ թե՛ կուսակցությունների, թե՛ անհատ քաղաքական գործիչների տեսքով։ «Համենայնդեպս, դրական միտումներ չեն այս ամենը, որ կան մեր քաղաքական համակարգում»,- ասաց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ այսօր մեզ կայունություն է պետք, մանավանդ մեր բանակին, ներքաղաքական կյանքում մենք պետք է ունենանք ուրիշ Հայաստան, և Արցախի լուսապայծառ ապագան, մասնավորապես, կախված է Հայաստանից․«Համոզված եմ, որ մեր ներքին կայունությունը պետք է պահպանվի և համոզված եմ, որ պահպանվելու է, որովհետև Հայաստանում արձանագրված բոլոր հաջողություններից է կախված Արցախի ապագան, հետագայում Արցախի բոլոր խնդիրները»։

Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հնարավոր հրաժարականներին, նշեց, որ բացի սոցցանցերում և լրատվամիջոցներում առկա տեղեկատվությանը, ինքը այլ տեղեկատվության չի տիրապետում։ Թեև այսօր ԱԺ նիստ է եղել, սակայն այդ թեմայով քննարկում չի եղել, հիմնականում բյուջեն են քննարկել։

Այնուամենայնիվ, պատգամավորը նորմալ է դիտարկում այս փոփոխությունները, նշում, որ բանակում ռոտացիան նորմալ երևույթ է, և առաջին անգամ չէ, որ պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականների տեղափոխում են կամ թոշակի են ուղարկում։

«Պաշտպանության բանակից բազմիցս տարբեր զինվորականներ, կորպուսի հրամանատարներ, վարչության պետեր, գլխավոր շտաբի բաժնի պետեր, ԳՇ պետ, ԳՇ պետի տեղակալ եկել են Հայաստան, պաշտպանության փոխնախարարներ են եղել Արցախից։ Նորմալ երևույթ է։ Այստեղ էլ, իհարկե, զինվորականներ կան պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի մակարդակով, դիվիզիայի բրիգադի գնդի հրամանատարների մակարդակով, որոնք կարիք ունեն առաջխաղացման, տեղափոխությունների։ Մի խոսքով, բանակն այնպիսի վայր է, որ չի կարելի թողնել մարդիկ լճանան այնտեղ»,- ասաց Հայկ Խանումյանը։

Հարցին՝ հնարավոր է հեղափոխությունը հասնում է Արցախ, պատգամավորը նկատեց, որ հունիսին Արցախում սկսվել էին պրոցեսներ ուժային կառույցների ղեկավարների դեմ խոշտանգումների հետ կապված դեպքերով, հիմա դժգոհությունները մնացել են, իսկ վերջնական փոփոխություն 20 թվականի ընտրություններով կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում