Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը հայտարարել է, որ իրեն ցանկանում են սպանել՝ հաղորդում է «Ալ-Շարկ Ալ-Ասուատ» միջարաբական թերթը:
«Եթե Ազգային կոնգրեսը (ժամանակավոր խորհրդարանը) վճռի, որ կառավարությունը պետք է հեռանա, կառավարությունը կգնա և իր լիազորություննեը կփոխանցի նրանց, ովքեր կզբաղեցնեն մեր տեղը: Սակայն եթե քեզ մոտ գալիս է մի մարդ և սպառնում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, եթե դու հրաժարական չտաս՝ «Գնա՛, հիմա կամ քեզ կսպանեն», դա անթույլատրելի է»,- հայտարարել է Զեյդանը՝ հրաժարվելով հստակեցնել, թե ումից է գալիս նման սպառնալիք:
Նա նաև նշել է, որ լիբիացի ժողովուրդը պետք է գիտակցի՝ ինչ է ցանկանում, և եթե կառուցում է ժողովրդավարական պետություն, ապա բոլորը պետք է գործեն ժողովրդավարության, օրենքի շրջանակներում:











































