Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը Պաղեստինի ազգային վարչակազմից և նրա առաջնորդ Մահմուդ Աբասից պահանջել է անհապաղ դադարեցնել բանակցությունները Իսրայելի հետ: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարոժւմը երբեք չի համաձայնի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի հետ, որը հիմք կհանդիսանա պաղեստինա-իսրայելական կարգավորման համար և չի հրաժարվի ոչ մի թիզ հողից:
Հայտարարությունում հերքվում է տեղեկատվությունն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ը լիազորել է Աբասին ստորագրել պաղեստինյան պետություն ստեղծելու մասին համաձայնագիր, որը գոյություն կունենա մինչև 1967թ. պատերազմի սահմաններում, և որը կճանաչի Իրսայելը:
Շարժման ղեկավարությունը պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր բանակցությունները և շփումները Իսրայելի հետ, վերջ դնել Արևմտյան ափին հրեական պետության բանակի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում և բանտերից ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի ակտիվիստներին:










































