ԱՄՆ դաշնային դատախազները հետաքննում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017-ի հունվարին տեղի ունեցած երդմնակալության արարողության ծախսերը, հաղորդում է Wall Street Journal-ը:
Նշվում է, որ երդմնակալական հանձնաժողովը կարող էր իզուր ծախսել միջոցների մի մասը: Հետաքննության շրջանակում կստուգվի՝ արդյոք երդմնակալության համար որոշ նվիրաբերողներ գումար տվել են քաղաքական զիջումների նախագահի վարչակազմում ազդեցության կամ աշխատակազմին հասանելության համար:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2017-ի հունվարի 20-ին:










































